8 հուլիսի 2009 - 23:13 AMT
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի ներկայացումը մրցանակ է շահել
Հունիսի 27-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում տեղի է ունեցել «Ապաթարց» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնին մասնակցել է Տոնի Բուլանդրայի ռումինական թատրոնի ,Hitler in loveե ներկայացումը: Վերջինիս ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է: Ժյուրիի որոշմամբ, ներկայացումն արժանացել էր երկրորդ մրցանակին:

Հիտլերի վերջին օրերին նվիրված ,Hitler in loveե ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերին Ռումինիայում: Ներկայացման հեղինակն ու կատարողը Դմիտրի Արկիսն էր: