9 հուլիսի 2009 - 19:38 AMT
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ` Գազպրոմբանկ խումբն» առաջարկում է ամառային զեղչեր
Հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը բանկի կողմից թողարկվող VISA CLASSIC եւ MASTERCARD STANDARD քարտերը կտրամադրվեն անվճար, առանց չնվազող մնացորդի` չգանձելով նշված ժամանակահատվածում թողարկված քարտերի տարեկան սպասարկման միջնորդավճարը, իսկ VISA GOLD եւ MASTERCARD GOLD քարտերը կտրամադրվեն անվճար, առանց չնվազող մնացորդի` սահմանելով քարտերի տարեկան սպասարկման միջնորդավճարը 50% զեղչով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: