9 հուլիսի 2009 - 20:12 AMT
Ղարաբաղյան բանակի մարտունակությունը խաղաղության է պարտադրում Ադրբեջանին
Ադրբեջանը ոչ թե ինչ-որ որոշակի տարածքներ է պահանջում, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը եւ չի ցանկանում հասկանալ, որ Ստեփանակերտը մտադիր չէ ոչ մի բան վերադարձնել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Լեռնային Ղարաբաղից, այդ մասին Ասկերանի շրջանում լրագրողներին է ասել ԼՂՀ պաշտպանության նախարար Մ.Հակոբյանը: «ԼՂՀ պաշտպանության բանակն այսօր ի զորու է ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ խաղաղությունը տարածաշրջանում: Ղարաբաղյան բանակի մարտունակությունը խաղաղութայն է պարտադրում Ադրբեջանին: Վերջին 10-15 տարում մենք թույլ չենք տվել, որ ադրբեջանական կողմն ինչ-որ առավելություն ստանա շփման գծի առաջին ճակատում»,-ասել է Մ.Հակոբյանը: