9 հուլիսի 2009 - 20:38 AMT
Ալեքսանդր Արզումանյան. Ներկայումս Հայաստանը քաղաքակրթական ճգնաժամ է ապրում
«Եթե անցյալ տարվա փետրվարի 19-ին Հայաստանում քաղաքական ճգնաժամ էր, ապա մարտյան իրադարձություններից հետո սկսվեց քաղաքակրթական ճգնաժամ»,-այսօր մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշել է, որ «այժմ կարեւորագույն հարցը Հայաստանի հետագա զարգացման ուղու ընտրությունն է` վերադառնալ քաղաքակիրթ երկրների շարք թե ընտրել «ասիական բռնապետության» ուղին»:

Արզումանյանը կարծում է, որ իշխանությունների փորձը համաներման եղանակով փակել մարտի իրադարձությունների թեման չեն կարող հաջողությամբ պսակվել, քանի որ մինչ այժմ դատարանի առջեւ չեն կանգնել 10 մարդկանց մահվան իրական մեղավորները: Նա հայտարարել է, որ համաներումը կարող է լոկ ԵԽԽՎ-ի առջեւ արդարանալու միջոց լինել: Իսկ չհիմնավորված ձերբակալությունները հաջորդած համաներմամբ իշխանությունների քաղաքական ու կոնյուկտուրային որոշումն են:

Նա նշել է, որ վերջին 1,5 տարում իշխանությունների արտաքին քաղաքականության գերագույն հարցը եղել է ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի հանդեպ պատժամիջոցների ընդունման կասեցումը: «Սա խայտառակ իրավիճակ է մեր երկրի համար, այդքան ժամաանկ վատնել մեկ հարցի լուծման վրա»,-ասել է Արզումանյանը: