9 հուլիսի 2009 - 21:05 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների այցը Ստեփանակերտ վիրավորական էր
ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուի, ինչպես նաեւ երկու երկրների մտավորականների այցը Ստեփանակերտ ուղղակի վիրավորական էր ԼՂՀ Պաշտպանության բանակի ու ժողովրդի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: «Եթե նրանք մեկ անգամ եւս գան, ապա ձեռնունայն կվերադառնան»,-ասել է Գալստյանը:

Հուլիսի 3-ին ԼՂՀ էին այցելել ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ՌԴ Մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը: Այցի շրջանակներում նրանք հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:--ԿԱ--