9 հուլիսի 2009 - 23:48 AMT
Իրանի կառավարությունը մոտ 1000 ձերբակալվածների ազատ է արձակել
Իրանի կառավարությունը մոտ 1000 հոգու է ազատ արձակել, ովքեր ձերբակալվել էին Թեհրանի անկարգությունների ժամանակ: Նրանք պատմել են այն վերաբերմունքի մասին, որը եղել է իրենց նկատմամ եւ թե ինչ պայմանով են իրենց ազատ արձակել:

17-ամյա ձերբակալված մի պատանի Թեհրանից պատմել է գերմանական dpa գործակալությանը, որ նրան եւ եւս մի քանի տասնյակ մարդու պահում էին ՆԳՆ ստորգետնյա ավտոտնակում:

Ձերբակալվածների աչքերը կապում էին եւ ստիպում էին կանգնել ոտքի վրա 48 ժամ անընդմեջ, պարբերաբեր ծեծի էին ենթարկում ռետինե մահակներով: Այս ողջ ընթացքում յուրաքանչյուրին մի կտոր հաց են տվել ու ընդհանրապես ջուր չեն տվել: Այդ ամենից հետո բոլոր ձերբակալվածները մի դատարկ թուղ են ստրագրել, որի վրա գրված է եղել. «Ես լիովին համաձայն եմ վերոնշյալ բոլոր հայտարարությունների հետ»:

Օգտվելով նմանատիպ «խոստովանություններից»` իրանական ոստիկանության ղեկավար Իսմայիլ Ահմադիկոմադամը արդեն հայտարարել է, որ «ձերբակալվածները արտերկում եմ սաբոտաժի դասեր անցել» եւ նրանց արտերկրյա ղեկավարների նպատակը «Իրանում թավշյա հեղափոխության անցկացումն էր», հայտնում է MIGnews.com-ը: