9 հուլիսի 2009 - 23:57 AMT
Ծաղկաձորում կայանալիք խորհրդաժողովը կկրի գիտակիրառական բնույթ
Հուլիսի 10-12-ին Ծաղկաձորում տեղի կունենա «Թյուրքական աշխարհ, Կովկաս եւ Իրան. Քաղաքակրթությունների փոխներգործության խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողով , որի կազմակերպիչներն են «Իրան եւ Կովկաս»միջազգային պարբերականը, (BRILL: Leiden-Boston), ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը, (ARMACAD) Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիան, Իրանալեզու հանրույթների ուսումնասիրության միջազգային ընկերակցությունը (Նյու Յորքի համալսարան) եւ «Պարթեւ» հայ-թուրքմենական համագործակցության կենտրոնը, մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն ոչ միայն գիտական, մշակութային ոլորտներին առնչվող հարցեր, այլեւ տարածաշրջանի խնդիրները: Խորհրդաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկելու լուծման իրենց տարբերակները:

Ասատրյանը նշել է, որ խորհրդաժողովին հրավիրվել էին նաեւ ադրբեջանցի փորձագետներ, որոնք սակայն հրաժարվեցին մասնկացել գիտաժողովին: