10 հուլիսի 2009 - 22:38 AMT
Հայաստանում կաջակցեն ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին
Հայաստանում տեղի կունենա Start-up Forum խորհրդաժողովը, նվիրված նորաստեղծ ընկերությունների զարգացման հարցերին, որոնք գործելու են ՏՏ ոլորտում: Խորհրդաժողովի կազմակերպիչն է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Համաժողովի հիմնական նպատակն է վերհանել նորաստեղծ ընկերությունների ստեղծման հիմնական նախադրայլներն ու զարգացման խնդիրները, բարենպաստ մթնոլորտ ստեղծել համատեղ համագործակցության համար, որոշել սկսնակ ընկերությունների շահերի պաշտպանության խնդիրները, նպաստել պետական աջակցության ստացմանը, ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հիմնականում կախված է ոլորտում ընդգրկված ընկերությունների թվից: Այս առնչութմաբ, խորհրդաժողովի կազմակերպիչ UITE ընկերությունը կարեւորում է ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ստեղծումն ու դրանց խնդիրների խթանումը: