10 հուլիսի 2009 - 23:09 AMT
Հայաստանի անդամակցությունը Միջազգային աստղագիտական ընկերակցությանը կարող է կասեցվել
3 հազար դոլար կազմող անդամավճարները չմուծելու պատճառով Հայաստանի անդամակցությունը Միջազգային աստղագիտական ընկերակցությանը կարող է կասեցվել: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը եւ ընդգծել է. «Կորցնելով անդամակցության իրավունքը Միջազգային աստղագիտական ընկերակցությունում, Հայաստանը շատ բան կկորցնի` միջազգային հեղինակությունը, միջազգային կապերը, գիտական ու ֆինանսական օգնությունը»:

Ըստ աստղադիտարանի տնօրենի, ներկայումս ոչ լիարժեք ֆինանսավորման պատճառով, իրական է դարձել խորհրդային տարիներին աստղագիտության ոլորտում ձեւավորված գիտական ներուժն ու ավանդույթները կորցնելու սպառնալիքը: