10 հուլիսի 2009 - 23:36 AMT
ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը կրկին իջեցնում է գները
«Իմ աշխարհ» եւ «Ալո մենք» ծառայությունների կիրառմամբ խոսակցությունների արժեքն էժանացել է: ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը հաղորդում է, որ «Իմ աշխարհ» ցուցակում ընդգրկված բաժանորդներին այժմ շատ ավելի հարմար է զանգել, սակագների նոր ճկուն համակարգի շնորհիվ: Այժմ, որքան երակար է տեւում զանգը, այնքան այն հասանելի է:

«Ալո մենք» բաժանորդների համար նույն կերպ են հաշվարկվում «հատուկ համարի» վրա արված զանգերը, եթե «հատուկ համարը» ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի համար է:

Առավել ընդգրկուն տեղեկությունների համար կարելի է այցելել ընկերության կայքէջ եւ հետեւել կորպորատիվ նորությունների հղմանը: