11 հուլիսի 2009 - 13:30 AMT
Իրադարձությունները Մարգանցում վերցված են Ուկրաինայի նախագահի վերահսկողության տակ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն պնդում է, որ Գլխավոր դատախազությունը շուտափույթ կերպով քննի երեք աղմկահարույց քրեական գործերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյի հետ հանդիպմանը, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Դիմելով գլխավոր դատախազին, Յուշչենկոն կոչ է արել նրան անձամբ վերահսկել երեք աղմկահարույց քրեական գործերը, այդ թվում նաեւ հունիսի 28-ին Մարգանցում կատարված իրադարձությունները:

«Ես խնդրում եմ ամեն օր տեղեկացնել այդ գործով քննության ընթացքի մասին: Գլխավոր դատախազին խնդրում եմ ապահովել հսկողությունը այդ քրեական գործի հանդեպ: Ես պնդում եմ, որ մենք պետք է պաշտպանենք մարդկանց, հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է Ուկրաինայի նախագահը, հաղորդում է Analitika.at.ua-ն: