11 հուլիսի 2009 - 21:13 AMT
ՀՅԴ-ն ընդլայնված նիստ կհրավիրի G8-ի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կապակցութայմբ
Առաջիկայում ՀՅԴ Գերագույն մարմինը ընդլայնված նիստ կհրավիրի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կապակցութայմբ: Այդ մասին Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը: «Նիստում կարող է տեղի ունենալ նաեւ փորձագիտական քննարկում: Մենք գտնում ենք, որ այս հայտարարությունից հետո պետք է միավորել բոլոր ուժերը: Վստահ եմ, որ Ստեփանակերտը եւս իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի այս հայտարարության վերաբերյալ»,-հայտարարել է Լեւոն Մկրտչյանը: