13 հուլիսի 2009 - 11:42 AMT
Բակո Սահակյան. Անհրաժեշտ է Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնել նախատեսված ժամկետում
ԼՂՀ նախագահԲակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքերին:

Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքերի անխափան իրականացումը եւ նշել, որ պետք է օդանավակայանը շահագործման հանձնել նախատեսված ժամկետում:

Նախագահին ուղեկցումէինԼՂՀվարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: