13 հուլիսի 2009 - 12:25 AMT
Վիկ Դարչինյանը զիջել է Ագբեկոյին IBF թեթեւ կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում
Թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (Կատաղի ցուլ) զիջեց IBF թեթեւ կարգում չեմպիոնի տիտղոսի համար իր առաջին մենամարտում IBF թեթեւ կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին (Քինգ-կոնգ) :

Մարտը ծանր էր երկուսի համար: Առաջին իսկ ռաունդում Դարչինյանը հոնքի ճեղքվածք ստացավ, սակայն դա չխանգարեց նրան նոկդաունի ենթարկել գանացուն: Այնուամենայնիվ, 12 ռաունդներից հետո բոլոր դատավորները միանշանակ հաղթնակը տվել են Ջոզեֆ Ագբեկոյին` 116-111 եւ երկու անգամ 114-113:

Այդպիսով, Վախթանգ Դարչինյանը չկարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը իր համար նոր քաշային կարգում` երկրորդ պարտությունը կրելով պրոֆեսիոնալ ռինգում: Առաջին անգամ հայ բռնցքամարտիկը պարտվեց Նոնիտո Դոնեյրուին, որը նոկաուտի ենթարկեց Դարչինյանին 2007թ.-ին: