13 հուլիսի 2009 - 17:35 AMT
Ընդդիմադիր կուսակցությունների միջեւ լուրջ տարաձայնություններ կան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ելնում է նրանից, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, իսկ հանդես կգան արդյոք ընդդիմադիր կուսակցությունները միասնական ճակատով պարզ կլինի համատեղ քննարկումների արդյունքում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գ.Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքերով, այս պահի դրությամբ գործընթացները ցույց են տալիս,. որ տարաձայնությունները Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի միջեւ բավական մեծ են:
«Ղարաբաղի խնդիրն այն ոլորտն է, որտեղ համաձայնություն կա հայկական քաղաքական վերնախավում եւ դա համազգային հարց է: Ոչ մի իշխանություն չի կարող ստորագրել պայմանագիր, որը կհակասի Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերին»,-հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղարը: