13 հուլիսի 2009 - 19:08 AMT
Իսլամական հանրապետությունը կոլապսի եզրի՞ն է
Հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը` Իսլամական հեղափոխութայն պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին բացառիկ կտրուկ հայտարարություն է արել: Ըստ նրա, առաջիկայում Իրանում բարեփոխումներ չեն արվի, Իսլամական հանրապետությունը կոլապսի եզրին է:

Իր կայքում հրապարակված հայտարարության մեջ Ռեզաին գրում է.«Ստեղծված իրավիճակը անտանելի է : Մեզ համագործակցություն եւ եղբայրություն է հարկավոր: Մենք պետք է հարգենք ժողովրդին ու նրա իրավունքները»:

Ռեզաին գրում է. «Ահմադինեժադն ու Մուսավին այլընտրանք չունեն, քան նստել կողք կողքի ու ձեռնամուխ լինել ազգային միասնության ու ազգային շահերի պահպանմանը»:

Ռեզաին նաեւ վախենում է Իսրայելի հարվածից.«Միասնությունն ու ժողովրդի աջակցությունն անհրաժեշտ է միջուկային բանակցությունների հաջողության եւ երկիրը Իսրայելի հարձակումից պահպանելու համար»,-գրում է MIGnews.com-ը: