13 հուլիսի 2009 - 19:33 AMT
Ֆրանսիան շահագրգիռ է Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման հարցում
Ֆրանսիան շահագրգիռ է Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման մեջ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

«Ֆրանսիան շահագրգիռ է Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման հարցում: Դրա օրինակն է Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի անցյալ տարվա օգոստոսին ձեռնարկած քայլերը` ռուս-վրացական ճգնաժամի ժամանակ»,-հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը: Ըստ նրա, պաշտոնական Փարիզը մի շարք հետաքրքրություններ ունի տարածաշրջանի հետ հարեւանության ու համագործակցության առումով: «Այդ շահերը կապված են եվրոպական հարեւանության քաղաքականության հետ, որի նախաձեռնողներից մեկը Ֆրանսիան է»,-նշել է Սերժ Սմեսովը: