13 հուլիսի 2009 - 20:59 AMT
Ազգային ժողովի նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները
Հուլիսի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ - լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, Արցախի հիմնախնդրի կարգավորմանը - Իրանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: