13 հուլիսի 2009 - 21:03 AMT
Հայ լողորդն եզրափակում է Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը
Հայաստանը ներկայացնող Սերգեյ Պեվնեւը, որն իր մարզիչ Միքայել Ջիլայանի հետ մեկնել էր Պրահա` մասնակցելու համար Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, անհաջող է հանդես եկել բատերֆլայ (50մ) մարզաձեւում եւ 28.10 վայրկյան արդյունքով, գրավել է վերջին 63-րդ տեղը:

50մ եւ 200 մ ազատ ոճի մարզաձեւում 17-ամյա լողորդն ավելի լավ հանդես չեկավ, սակայն մի շարք լողորդների բացակայության ու որակազրկման պատճառով 2.1.66 վայրկյան եւ 26.33 վայրկյան արդյունքով զբաղեցրեց համապատասխանաբար 67-րդ եւ 71-րդ տեղերը:

50 եւ 100 մ ազատ ոճի մարզաձեւերի մրցումներին Պեվնեւը չի մասնակցել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը, պատճառը սուր ցավերն էին որովայնի հատվածում:

«Պեվնեւը Երեւան կվերադառնա հուլիսի 14-ին: Նա չի մասնակցել երկու մարզաձեւերի մրցումների առողջական խնդիրների պատճառով, եւ ես վստահ եմ, որ նրա անհաջող ելույթը հիմնականում պայմանավորված էր հիվանդությամբ»,-նշել է Սաֆարյանը: