14 հուլիսի 2009 - 12:12 AMT
Հայ-ռուսական հարաբերությունները նոր թափ ստացան վերջին չորս տարում
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին:

ՀՀկառավարությանղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` կատարած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում վերջին չորս տարվա ընթացքումնոր թափ են ստացել, եւ այդ գործում իր ներդրումն ունի դեսպան Պավլովը: Ներկայումս ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 1010-ի, զգալիորեն մեծացել է կապիտալ ներդրումների ծավալը:

Ռուս դիվանագետը հավաստիացրել է, որ իր գործունեությամբ այսուհետեւ եւս կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացմանը եւ բարօրություն է մաղթել հայ ժողովրդին: