14 հուլիսի 2009 - 12:59 AMT
Երեւանում բացվել է երիտասարդ արեւելագետների XXX-րդ միջազգային գիտաժողովը
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում հուլիսի 14-ին բացվել է երիտասարդ արեւելագետների XXX-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր Մերձավոր, Միջին ու Հեռավոր Արեւելքի, Կովկասի երկրների ու ժողովրդների պատմության, քաղաքակրթության, միջազգային հարաբերությունների եւ մշակույթի հարցերին, ինչպես նաեւ ցեղասպանության, իսլամագիտության արդիական մի շարք հիմնահարցերին: '

«Այդ գիտաժողովի անցկացումը չափազանց կարեւոր իրադարձություն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն հոբելյանական է»,-ընդգծել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտաժողովն աշխատանքը կշարունակի մինչեւ հուլիսի 16-ը: