14 հուլիսի 2009 - 20:36 AMT
Սիմֆերոպոլում բացվել է հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը
Հուլիսի 13-ին Սիմֆերոպոլ քաղաքի նկարիչների տանը բացվել է Ղրիմի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրված է այս տարի նշվող Ղրիմի հայ համայնքի 20-ամյակին եւ Ղրիմի հայ նկարիչների միության 5-ամյակին:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, երկու շաբաթվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Սիմֆերոպոլից, Եվպատորիայից, Սուդակից, Ալուշթայից, Յալթայից, Ալուպկիից եւ Ղրիմի այլ քաղաքներից Հայ նկարիչների միության 14 անդամների աշխատանքներին: Վաթսուն նկարներից կազմված ցուցադրության մեջ ընդգրկվել են տարբեր թեմատիկայով ստեղծագործություններ: Ցուցահանդեսի ցուցանմուշների թվում են նաեւ գոբելենները, ասեղնագործությունն ու ծեփագործությունը: