14 հուլիսի 2009 - 20:56 AMT
«Ամերիաբանկ» ստացել է «ԼԻԴԵՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն
Կենտրոնական բանկիխորհուրդըհուլիսի 14-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, որոշեց փոփոխություններ կատարել «ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգում:
Խորհրդի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին տրամադրվեց «ԼԻԴԵՐ»արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրվեցին «ՄԵԼԱՆԻ ՄՈՔԻԱ» ՍՊԸ-ին - «ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ-ին: Այդ մասին հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը: