14 հուլիսի 2009 - 21:09 AMT
Բաքուն գիտակցում է, որ եթե ռազմական գործողություններ սկսի, ապա կարող է պարտություն կրել
Ադրբեջանն ինքն է նախաձեռնել ինչպես տեղեկատվական, այնպես էլ իրական պատերազմն ընդդեմ Հայաստանի: Այդ մասին լրագրողներին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը : «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, եւ ինչքան որ մենք պատրաստ լինենք դրան, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կփոքրանա», - ընդգծել է հայ փորձագետը:

Նրա կարծիքով, այսօր Հայաստանն ունի ամենաուժեղ եւ մարտունակ բանակը տարածաշրջանում, չնայած նրան, որ Ադրբեջանը տարեց-տարի ավելի է մեծացնում ռազմական բյուջեի ծավալները: «Ես վստահ եմ, որ Բաքուն հիանալի գիտակցում է, որ եթե ռազմական գործողություններ սկսի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում, ապա կարող է պարտություն կրել: Հենց այդ հանգամանքն է հիմնական զսպող գործոնը հանդիսանում պատերազմը չվերսկսելու համար», - հայտարարել է Հարությունյանը: