14 հուլիսի 2009 - 21:54 AMT
Ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ
«Հայ հանրությունը զբաղվում է իրադարձությունների «միստիֆիկացիայով»,-մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության ու տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով հանրության շրջանում ծավալված հրապարակմանը, կապված մադրիդյան սկզբունքների հրապարակման հետ: Ըստ նրա, մադրիդյան սկզբունքներն ընդամենը առաջարկներ են հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ խուճապի համար պատճառ չկա:

Նրա խոսքերով, դեռեւս սկզբնական փուլում` Բուդապեշտի գագաթնաժողովում որոշվել է, որ բանակցություններին պետք է երեք կողմ մասնակցի` Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: «Այսօր ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Մանասյանը` հավելելով, որ մադրիդյան սկզբունքները իրավաբանական ուժ չեն ունենա, եթե փաստաթղթի տակ չլինի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունը: