15 հուլիսի 2009 - 13:44 AMT
Nabucco-ի գծով հաջորդ քայլը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ արտահանման գազի գնի վերաբերյալ համաձայնագիրը
«Nabucco-ի գծով հաջորդ քայլը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ արտահանման գազի գնի վերաբերյալ համաձայնագիրը: «ԱՄՆ-ն անհամբեր դրան է սպասում »,-Վաշինգտոնում հայտարարել է սենատոր Ռիչարդ Լուգարը, որը վերադարձել է Անկարայից, ուր հուլիսի 13-ին ԱՄՆ-ն էր ներկայացնում Nabucco-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Ըստ Լուգարի, Nabucco-ն մի նախագիծ է, որն ունի ԱՄՆ-ի հզոր աջակցությունը:

Վերջերս Ադրբեջանի ու ՌԴ-ի միջեւ գազային համաձայնագրի կնքման մասին Լուգարն ասել է, որ «համաձայնագիրը չի կարող խանգարել Ադրբեջանի մասնակցությանը Nabucco-ին, քանի որ ՌԴ-ն ինքը կարող է դառնալ նախագծի մասնակիցը»:

Սենատոր Լուգարը հույս է հայտնել, որ Անկարայում ստորագրված պայմանագիրը կարագացնի գազի արտահանումը Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա:

Անցած երկուշաբթի Nabucco-ի մասնակից երկրները Անկարայում միջկառավարական համաձայանգիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի կառավարություների ղեկավարներն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը:

Շինարարությունը կմեկնարկի 2011թ., առաջին առաքումները կսկսվեն 2014-ին: Խողովակաշարի առավելագույն հզորությունը կազմում է 31 մլրդ խմ տարեկան: Ներդրումային որոշումը կկայացավի 2010թ. առաջին եռամսյակում: