15 հուլիսի 2009 - 19:18 AMT
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ավիավթարում զոհվածների ընտանիքներին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Թեհրան-Երեւան չվերթի ավիավթարի արդյունքում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: «Դժվար էսփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատեն կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով - արիություն», - ասել է ՀՀ պետության ղեկավարը, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Այսօր կործանվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան: Ինքնաթիռում եղել է 154 ուղեւոր, այդ թվում երկու երեխա: Նախնական տվյալներով, 154 ուղեւորից 40-ը Հայաստանի քաղաքացիներ էին: Ինքնաթիռի 16 մարդուց բաղկացած անձնակազմում եղել են ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Նրանք բոլորը զոհվել են: