16 հուլիսի 2009 - 11:34 AMT
Հայաստանի ԱԳ նախարարությունում բացվելու է սգո մատյան
Ս.թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետեւանքով այսօր Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո օրվա կապակցությամբ ժամը 14.00-ից 16.00-ն արտգործնախարարությունում բացվելու է սգո մատյան:

Հուլիսի 15-ին Երեւան-Թեհրան չվերթը կատարող Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կազվին քաղաքի շրջանում: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են: Հուլիսի 16-ին Հայաստանում սգո օր է հայտարարվել: