16 հուլիսի 2009 - 13:50 AMT
Թեհրան-Երեւան վթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի հարազատները մեկնել են Իրան
Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի զոհերի հարազատները մեկնել են Իրան:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Caspian Airlines ավիաընկերությունից, բոլորը ծախսերը կհոգա ավիաընկերությունը:

Զոհվածների հարազատները Թեհրանում կմնան մինչեւ հանգստյան օրերը:

Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երեւան չվերթը, կործանվել է թռիչքից հետո 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում:

Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, որոնցից երկուսը երեխան, եւ անձնակազմի 15 անդամ: 153 ուղեւորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղեւորների ընդհանուր թիվը կազմում էր 35: