16 հուլիսի 2009 - 20:47 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկօրյա այցով այցելել է ԼՂՀ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:

Երկուստեք շեշտվել է, որ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը պարտադիր պայման է, քանի որ առանց Արցախի համաձայնության հնարավոր չէ իրականացնել որեւէ որոշում:

Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, եւ նրա անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն քննարկման, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: