16 հուլիսի 2009 - 22:13 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին
Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Իրանի ու Հայաստանի ղեկավարությանը` Թեհրան-Երեւան ինքնաթիռի աղետի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.«Հուզմունքով տեղեկացանք Թեհրան-Երեւան ինքնաթիռի այսօր առավոտյան վթարի ենթարկվելու լուրը, որը, ըստ նախնական տվյալների, մարդկային բազում կյանքեր է խլել: Այս ցավալի առիթով, Ֆրանսիան անկեղծորեն ցավակցում է զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին եւ իր զորակցությունը հայտնում Իրանի եւ Հայաստանի ժողովուրդներին եւ իշխանություններին», հաղորդում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը: