17 հուլիսի 2009 - 21:14 AMT
Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Իրանի նախագահներին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Իրանի նախագահներին` ՏՈւ-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Սերժ Սարգսյանին եւ Մահմուդ Ահմադինեժադին ուղղված ցավակցական ուղերձում ասվում է, որ Թուրքիայի նախագահը եւ ողջ թուրք ժողովուրդը սգում են 168 մարդկանց մահը, որ զոհ գնացին Թեհրան-Երեւան չվերթը կատարող ՏՈւ-154 ինքնաթիռի վթարին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: