17 հուլիսի 2009 - 21:18 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Սարգսյան-Ալիեւ բանակցություններն արդյունավետ կլինեն
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ հուլիսի 17-18-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ բանակցություններն արդյունավետ կլինեն: Այդ մասին Մարկ Պերեն դը Բրիշամբոն հայտարարել է Բաքվում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Բրիշամբոյի, ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ նշված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխադարձաբար ընդունելի սկզբունքնհերը:

«Մադրիդյան սկզբունքները չեն կարող ամբողջապես բավարարել կողմերին, սակայն իրենք պետք է ջանքեր գործադրեն դիրքորոշումների մերձեցման ու խաղաղության հասնելու համար»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Նա գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության ակտիվացմամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: