17 հուլիսի 2009 - 21:36 AMT
Տիցա Կովիի եւ Ռայներ Ֆրիմելի «Աղջնակը» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրանին»
«Ոսկե ծիրանի» VI-րդ միջազգային կինոփառատոնում «Միջազգային խաղարկային կինո» մրցակցային ծրագրում ներկայացվել է իտալացի ռեժիսոր Տիցա Կովիի եւ ավստրիացի ռեժիսոր Ռայներ Ֆրիմելի ,La Pivellinaե («Աղջնակը) ֆիլմը: Ֆիլմի սյուժեն պատմում է երկամյա աղջնակի մասին, որին լքել է մայրը, իսկ թափառական կրկեսը որդեգրել է նրան:
«Հարկավոր է ցույց տալ իտալական հանրության անտարաբերությունը մարդկանց հանդեպ հենց կինոյի լեզվով: Սակայն խոսել գնալով ահագնացող խնդրի` անպատասխանատվության մասին, որն արդեն դրսեւորվում է սեփական երեխաներին լքելու մեջ, անհնար է դարձել»,-ասել է լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Ռայներ Ֆրիմելը:
,La Pivellinaե ֆիլմն արժանացել է Europa Cinemas մրցանակին 2009թ. Կաննի միջազգային փառատոնում: