17 հուլիսի 2009 - 23:14 AMT
Հարուցվել է քրեական գործ ոստիկանների նկատմամբ
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ եւ 309-րդ հոդվածի հատկանիշներով` ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ 2008թ. մարտ 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ընթացքում ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները խախտել են զենքի՝ հրազեն հանդիսացող ԿՍ-23 հատուկ միջոցների, հետ վարվելու կանոնները, որի հետ-անքով անզգուշությամբ երեք քաղաքացիների մահ - -ս երեք քաղաքացիների առողջությանը տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառել:

Պարզվել են նաեւ այն ենթասպաների ինքնությունը, ովքեր դեպքի օրն օգտագործել են նշված տեսակի կարաբինները: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները դիտավորությամբ կատարել են իրենց լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ՝ զուգորդված բռնության - հատուկ միջոցների գործադրմամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: