4 մայիսի 2002 - 19:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի եւ Արգենտինայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Էդուարդե Դուալդեն Բուենոս-Այրեսում ստորագրել են երկկողմ համագործակցության չորս համաձայնագիր` մշակույթի, զբոսաշրջիկության, օդային հաղորդակցության եւ սեյսմիկ պաշտպանության բնագավառներում: Ռոբերտ Քոչարյանն այցելել է Բուենոս-Այրեսում Հայաստանի դեսպանատուն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի: Նա կմասնակցի համընդհանուր հայակական բարեգործական միության շենքին հուշատախտակի բացման արարողությանը: Այսօր Սերվանտեսի անվան թատրոնում նախագահը կհանդիպի Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Վաղը, նախագահի կողմից գլխավորվող պատվիրակությունը կմեկնի Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: