18 հուլիսի 2009 - 12:18 AMT
Ոչինչ չի կարող հեռացնել սփյուռքը Հայաստանից
Ոչինչ չի կարող հեռացնել սփյուռքին Հայաստանից: Սփյուռքը հայության ամենահզոր «զենքերից» մեկն է: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է ասել դերասանուհի Արսինե Խանջյանը: «Որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ ես գտնում եմ, որ Հայաստանի ու ողջ աշխարհի հայերը պետք է համակարգեն իրեցն քայլերը մեր առջեւ ծառացած բազում խնդիրները լուծելու համար: Այսօր հայկական լոբբին սատարում է Հայաստանի շահերին միջազգային ասպարեզում»,-ասել է Արսինե Խանջյանը: Դերասանուհին նշել է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ոչ թե սփյուռքն է ցանկանում խաթարել հարաբերությունները հայերնիքի հետ, այլ Հայաստանը շահագրգռված չէ օգտագործել սփյուռքի կապերը:

«Ըստ իս, այսօր իրական վտանգը բխում է ոչ թե Թուրքիայից, կամ Ադրբեջանից, այլ մեզանից: Մենք մինչ օրս չենք կարողացաել հստակ միասնական դիրքորոշում մշակել առանցքային հարցերի շուրջ: Սփյուռքը ոչ մի կասկած չունի, որ նրա ձգողականության կենտրոնը Հայաստանն է»,-հայտարարել է դերասանուհին: