18 հուլիսի 2009 - 16:43 AMT
Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է հայտարարի Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման մասին
Եթե Թուրքիան մտադրություն ունենար մինչեւ սույն թվականի հոկտեմբերը Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման շուրջ, ապա արդեն պետք է քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Թուրքիան մինչ այժմ հայ-թուրքական հարաբերությունները կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցությունները փաստորեն սառեցված են, բոլորը սպասում են Թուրքիայի քայլերին, իսկ վերջինս սպասում է առաջընթացի ղարաբաղյան գործընթացում: Մենք գտնում ենք, որ այդ պայմաններում Հայաստանը պետք է հայտարարի բանակցությունների դադարեցման մասին», - ընդգծել է Մանոյանը: