18 հուլիսի 2009 - 17:10 AMT
Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները ցույց տվեցին Ստեփանակերտի դիրքորոշման հաստատունությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման շուրջ վերջին զարգացումները ցույց տվեցին Ստեփանակերտի դիրքորոշման հաստատունությունը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը : «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջին մի քանի օրերի ընթացքում բազմիցս ընդգծել էր բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին միանալու անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունների հետեւանքը դարձավ այն, որ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն այցելել էր Ստեփանակերտ, հանդիպել Բաքո Սահակյանի հետ եւ քննարկել Ղարաբաղի
շուրջ բանակցային գործընթացին առնչվող հարցեր», - նշել է Կիրո Մանոյանը: «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարի խոսքերով, այսօր ո'չ Երեւանին, ո'չ Ստեփանակերտին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ տարաձայնությունների սրումը: