18 հուլիսի 2009 - 21:35 AMT
ԱրմենՏելը հայ փրովայդերին թույլ չի տա հարստանալ իր հաշվին
Հայաստանի Ծաղկաձոր առողջարանային քաղաքում ինտերկոնեկտի հարցերին նվիրված սեմինարի ժամանակ ԱրմենՏել (ապրանքանիշը` Beeline)ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ ընկերությունն այսուհետ առավել ագրեսիվ դիրք կբռնի հայկական փրովայդերին հանդեպ:

Իգոր Կլիմկոն լրագրողներին հաղորդել է, որ ԱրմենՏել ընկերությունը վերջին տարվա ընթացքում փրովայդերի համար ինտերնետ մուտքի գինն իջեցրել էր 9 անգամ, սակայն փրովայդերները, իրենց հերթին, չիջեցրեցին իրենց ծառայությունների գները: Գլխավոր տնօրենի խոսքերով, հայկական փրովայդերներն ընկերությունից պահանջում են գների իջեցում, սակայն իրենք ոչինչ չեն ներդնում Հայստանում ՏՏ ոլորտի զարգացման համար, դեռ ավելին, փորձում են հարստանալ ԱրմենՏել ընկերության հաշվին: