20 հուլիսի 2009 - 14:48 AMT
Հայաստանը շահագրգռված է զարգացնել առեւտրատնտեսական կապերը Սաուդյան Արաբիայի հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության շեյխ Մոհամադ Մուսալամիին: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ առեւտրատնտեսական կապերը եւ իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր:

Մոհամադ Մուսալամին նշելով, որ իր առաջին այցը Հայաստան կրում է ճանաչողական բնույթ, տեղեկացրել է, որ հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով: Ըստ շեյխի համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաեւ գյուղատնտեսության ոլորտում:

ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախատեսվող ծրագրերի իրականացմանը: