20 հուլիսի 2009 - 20:10 AMT
Վրաստանի հայկական ՈԿԿ-ները գտնվում են կանխավ անբարենպաստ իրավիճակում
Վրաստանում շուրջ 30 հայկական հասարակական քաղաքական կազմակերպություններ կան, որոնք ընտրել են վարքի մի քանի մոդելներ` ամբողջական համերաշխություն Վրաստանի կառավարության հետ, որոշ չափավոր սոցիալական ու քաղաքական պահանջների առաջադրում, ծայրահեղական դիրքորոշում, սակայն անկախ ընտրված մոդելից, նրանք գտնվում են կանխավ ոչ շահավետ իրավիճակում: Նման կարծիք է հայտնել այսօր քաղաքագետ Իգոր Մուրադյանը մամլո ասուլիսում: Նա նաեւ հավելել է, որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտում են այդ կազմակերպությունների լիարժեք գործունեությանը եւ իր նպատակներին հասնելու համար կիրառում է խտրական միջոցների դասական ցուցակը` սահմանադրության շրջանակներում:

Ըստ Մուրադյանի, այսօրվա դրությամբ իրավիճակի կայունության երաշխավորը ջավախահայերի մտածելակերպն է: