21 հուլիսի 2009 - 12:12 AMT
Հայաստանն ու Վենեսուելան սերտ համագործակցություն են հաստատում
Ս.թ. հուլիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Վենեսուելայի հարաբերությունների զարգացման գործում:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը քննարկեցին քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդայմանն առնչող հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման անհրաժեշտությունը եւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: