21 հուլիսի 2009 - 14:55 AMT
Ո՞վ է մեղավոր Հայաստանի կառավարության կայքի խափանման համար
Որոշ հայկական ԶԼՄ-ներ շատ ակտիվ են լուսաբանում ՀՀ կառավարության կայքէջի խափանումը խակերների կողմից, ինչպես նաեւ փորձում են գտնել մեղավորներին ու պարզել խակերային հարձակումների աղբյուրը: Հետապնդելով նույն նպատակը, PanARMENIAN.Net-ի թղթակիցը պարզաբանումների համար դիմել է Arminco ընկերության տեխնիկական տնօրենին, որի սերվերից է օգտվում է կառավարության կայքէջը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղյանը, ընկերությունը պարբերաբար ետ է մղում խակերների հարձակումները, սակայն անցած հանգստյան օրերին նրանց հարձակումներից տուժեց կայքերի որոշ քանակություն, այդ թվում նաեւ ՀՀ կառավարության կայքէջը: Ըստ նրա, ընկերությունը ձեռնարկել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, ինչպես նաեւ ավելացրել է ծածկագրի նիշերի թիվը, հասցնելով այն տասի, եւ այդ ծածկագրերը տրամադրել է հաճախորդներին:

Ինչպես պարզաբանել է Սաղյանը, հարձակումը կատարվում է IP հասցեներից, որ պատկանում են Սաուդյան Արաբիայի, Չինաստանի ու Կորեայի երկրներին: Հարձակման ժամանակ կիրառվել է ծածկագրերի բացահայտման «բառարան« տիպի ծրագիրը:

Խուսափելու համար չարտոնված մուտքից, Arminco ընկերությունը խորհուրդ է տալիս գլոբալ ցանցի բոլոր օգտվողներին հրաժարվել պարզ ծածկագրերից` որպես նիշեր օգտագործելով մեծատառեր, թվեր ու խորհրդանիշեր: