21 հուլիսի 2009 - 15:25 AMT
Հայաստանում ներկրումը գրեթե 4 անգամ գերազանցում է արտահանումը
2009թ. հունվար-հունիս ամիսներին արտահանման ծավալները Հայաստանից կրճատվել են գրեթե 75.9 տոկոսով եւ կազմել են 98,9 մլրդ դրամ: 2009թ. հունվար-հունիս ամիսներին ներկրումը կրճատվել է 27,5 տոկոսով եւ կազմել է շուրջ 479,9 մլրդ դրամ, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 578,8 մլրդ դրամ, ինչը 31,5 տոկոսով քիչ է 2008թ. նույն ժամանակահատվածից:

ՀՀ Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2009թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 381 մլրդ դրամ: