4 մայիսի 2002 - 00:03 AMT
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅ ՍԵՅՍՄՈԼՈԳ
Երեկ Թբիլիսիյում հանկարծամահ է եղել Հայաստանի կառավարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության չափիչ համակարգերի ինստիտուտի տնօրեն Մարատ Բաբայանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «BS-Press» գործակալությունը, 52-ամյա մասնագետը Թբիլիսիի էր ժամանել անցյալ շաբաթ վրացի գործընկերներին երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում օգնություն ցույց տալու նպատակով: Հին Թբիլիսիի մի շարք շրջաններում հայ մասնագետները տեղադրում էին հատուկ սարքավորումներ սեյսմիկ ակտիվությունը գրանցելու համար: Մարատ Բաբայանը վախճանվել է Թբիլիսիի Ճուղուրեթի շրջանում սարքավորումները տեղեդրելիս: Ինչպես հաղորդել են դեպքի վայր ժամանած դատախազության ներկայացուցիչները, մահվան ստույգ պատճառը կորոշվի համապատասխան բժշկական փորձաքննությունից հետո: «Շտապ օգնության» բժիշկների խոսքերով, նախնական եզրակացության համաձայն, մահվան պատճառը սրտի աշխատանքի դադարեցումն է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: