3 մայիսի 2002 - 00:12 AMT
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻՆ ԱՅՆ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ՆԱ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը պատգամավորների աչքերից թաքցրել է Գիտությունների ազգային ակադեմիայի եզրակացությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների մասին օրենքի նախագծի վերաբերյալ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է օրինագծի հեղինակ, «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խնբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, խոսնակը դիտավորյալ թաքցնում է փաստաթուղթը իր սեյֆում եւ հնարավորություն չի տալիս խորհրդարանականներին ծանոթանալու դրան` օրինագծի ընդունմանը խոչնդոտելու նպատակով: Այնինչ, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Հովհաննիսյանը նշել է, որ Գիտությունների ակադեմիան օրինագծին դրական գնահատական է տվել: Նրա խոսքերով, եզրակացության մեջ նաեւ կան մի շարք առաջարկներ օրինագծի կատարելագործման վերաբերյալ, որոնց հետ սակայն պատգամավորները չեն կարող ծանոթանալ խոսնակի պատճառով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: