21 հուլիսի 2009 - 19:31 AMT
Երեւանում կբացվի «Կնոջ աշխարհ 2009» ութերորդ ցուցահանդեսը
Հուլիսի 23-25-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Կնոջ աշխարհ 2009» ութերորդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպոմեդիան»` Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել այն ամենը, ինչը թեւթեւացնումու բարելավում է կնոջ կենցաղը, հնարավորություն տալով նրան միշտ մնալ գեղեցիկ, հմայիչ եւ անզուգական: