2 մայիսի 2002 - 22:34 AMT
ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հայ մարզիկները չեն մասնակցում ընբշամարտի Եվրոպայի 45-րդ առաջնությանը, որը այսօր սկսվել է Բաքվում: Ըմբշամարտի հայկական ազգային ֆեդերացիան հրավեր էր ստացել Եվրոպայի ըմբշամարտի եւ հունա-հռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայից: Սակայն, առաջնության կազմակերպիչները որոշում են ընդունել թույլ չտալ հայերին մասնակցել մրցաշարին, պատճառաբանելով դա նրանով, որ հայկական կողմը խախտել է արարողակարգը` սահմանված ժամկետում հայտ չներկայացնելով: Ընդամենը առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 27 երկրներ: Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Բաքվի առաջնությանը մասնակցելուց ձեռնպահ են մնացել այլ պետություններ ներկայացնող հայկական ծագումով մարզիկները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: