21 հուլիսի 2009 - 21:07 AMT
Թբիլիսին խնդրում է ԱՄՆ-ին դիտորդներ գործուղել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ սահմանամերձ գոտի
Թբիլիսին դիմել է Վաշինգտոնին` խնդրելով Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ սահմանամերձ շրջաններ ամերիկացի դիտորդների գործուղել: Ինչպես գրում է Internatioanl Herald Tribune-ը, այս հարցը կարծարծվի Ջազոֆ Բայդենի Վրաստան կատարելիք այցի ժամանակ:

Թերթը գրում է նաեւ, հղում անելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, որ ԵՄ երկրները ոչ պաշտոնական խորհրդակցություններ են վարում Վրաստանի սահմանների մոնիթորինգի ծրագրում ԱՄՆ-ին ներգրավելու շուրջ: